Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, որոնք ակնկալվում էին անցկացվել հոկտեմբերի 26-ին ԴԺՀ-ի տարածքում, անվավեր են ճանաչվել: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինին:
«Մենք անտեսելու ենք Գերագույն ռադայի ընտրությունները»,- ասել է Պուրգինը:
«Ընտրությունները մեր հանրապետությունում կանցկացնենք մինչև տարվա վերջ: Անցկացման ամսաթիվը դեռևս որոշված չէ, քանի որ ԴԺՀ ընտրությունների մասին օրենքը դեռևս չի ընդունվել»,- ասել է նա:
Երեքշաբթի օրը` սեպտեմբերի 16-ին, Գերագույն ռադան հաստատել է Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, որով նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 7-ին: