Բորուսիայի ֆուտբոլիստը վաղաժամ վերադառնում է Մանչեսթեր Յունայթեդ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը հաջորդ շաբաթ վերադառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է «The Times»-ը:
Գերմանական ակումբը բավարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդրանքը վարձակալական պայմանագրի խզման վերաբերյալ, քանի որ բելգիացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» քիչ խաղաժամանակ է ստանում:
Սպասվում է, որ շուտով այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:
Յանուզայը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է միայն 6 խաղի, բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման, և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: