ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունի հետ' վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին' իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ, այդ թվում նաև ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ: