Հակառակ Լիոնի համաձայնությանը, Լակազետը մերժել է անգլիական ակումբի առաջարկը
Սպորտ«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրաժարվել է տեղափոխվել «Նյուքասլ»: Անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար 22 միլիոն ֆունտ է առաջարկել, «Լիոնն» ընդունել է այն, «կաչաղակներին» թույլ տալով բանակցել ֆրանսիացու հետ, տեղեկացնում է Armsport.am–ը:
Սակայն Լակազետը մերժել է առաջարկը, քանի որ Եվրո-2016-ից առաջ չի ցանկանում փոխել թիմը, և հույս ունի ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում, ինչպես նաև «Լիոնի» հետ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Բացի այդ, հարձակվողին անհանգստացրել է այն փաստը, որ «Նյուքասլում» իրենց չեն կարողացել դրսևորել Ֆրանսիայի առաջնությունից տեղափոխված բազմաթիվ ֆուտբոլիստներ: