Ռակիչը եւ Կպոդոն փորձաշրջան կանցնեն «Գանձասար-Կապանում»
Սպորտ«Գանձասար-Կապանում» փորձաշրջան են անցնելու Երեւանի «Արարատի» նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչը եւ «Ուլիսի» ու «Շիրակի» նախկին պաշտպան Էդվարդ Կպոդոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սերբ հարձակվողն «Արարատում» անցկացրել է 60 խաղ եւ դարձել 21 գոլի հեղինակ: Գանացի 25-ամյա կենտրոնական պաշտպան Էդվարդ Կպոդոն 2014/15 մրցաշրջանում «Ուլիսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ: Նա հանդես է եկել նաեւ մերձմոսկովյան «Խիմկիում» եւ Յարոսլավլի «Շիննիկում»:
«Գանձասար-Կապանը» մարզումները վերսկսելու է հունվարի 8-ին: