Корреспондент-ը գրում է, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing-777 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատվիրատուների մասին հավաստի տեղեկության համար գերմանական մասնավոր խուզարկուն 30 մլն դոլար է խոստանում։ Միևնույն ժամանակ, նրան վարձակալողները ցանկացել են գաղտնի մնալ: Wifka տնտեսական հետազոտությունների բյուրոյի ղեկավար Յոզեֆ Ռեշին հանձնարարվել է պարզել, թե ովքեր են եղել ահաբեկչություն իրականացնողները և ովքեր են նրանց մինչ օրս թաքցնում։ Մասնավոր դետեկտիվը վստահ է, որ բարձր պարգևատրումը կստիպի հանգամանքներին ծանոթ մարդկանց արտահայտվել։ «Յուրաքանչյուրին կարելի է գնել, հարցը միայն այն է, թե ինչ գնով»,- ասել է Ռեշը։