Մարկոսը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ղազախստանում, ՌԴ–ում և Պորտուգալիայում
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «Ակտոբեն»:
«Kazfootball.kz»-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը կարիերան Ղազախստանում շարունակելու տարբերակներ ունի: Նշվում է, որ այդ թիմերից մեկը «Տոբոլն» է, որը նախկինում գլխավորել է Վարդան Մինասյանը:
Նշվում է նաև, որ Պիզելին կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ռուսաստանում և Պորտուգալիայում: