Իկարդիի գոլի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Էմպոլիին»
ՍպորտԻտալիայի առաջնության 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվել էր «Էմպոլիին»: «Կարլո Կաստելանի» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Մաուրո Իկարդին:

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 39 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Էմպոլին» մնաց 27 միավորով՝ 8-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0:1
Գոլը՝ Իկարդի 45+1'