Զիդանը Խամեսին և Իսկոյին վաճառելու մտադրություն չունի
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է, որ վստահում է կիսապաշտպաններ Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին:
«Ամբողջ թիմն ինձ համար կարևոր է: Իսկոն և Խամեսը հիանալի ֆուտբոլիստներ են: Նրանք «Ռեալի» խաղում կարևոր դերակատարություն են ունենալու»,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ոչ միշտ էր խաղաժամանակ տալիս այս ֆուտբոլիստներին, իսկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: