Associated Press -ը գրում է, որ Միացյալ Նահանգները սպառնացել է ոչնչացնել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե այդ պետությունը խոչընդոտներ ստեղծի ամերիկյան օդուժի համար ԻԼԻՊ խմբավորման դիրքերը ռմբակոծելիս։ Օբամայի վարչակազմի աղբյուրի համաձայն՝ Միացյալ նահանգներում տեղյակ են սիրիական ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին, և պատրաստ են գործողություններ սկսել նրանց դեմ, եթե սիրիական կողմը խոչընդոտներ ստեղծի։