ԻՏԱՌ-ՏԱՍՍ-իը գրում է, որ Ֆիլիպինների Ալբայի նահանգի բնակիչներն արագ լքում են տները, քանի որ հնարավոր է ժայթքի Մեյոն հրաբուխը: Երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ անվտանգ շրջաններում կ պատսպարվի ավելի քան 50 հազար մարդ, որոնց տները գտնվում են հրաբխի ժայթքելու դեպքում հավանական սպառնալիքից վեց կմ շառավղով գոտում: Անցած օրվա ընթացքում հրաբխի խառնարանում գրանցվել է 40-ից ավելի պայթյուն, որը հողի մակերեւույթի տատանումներ է առաջացրել: