BBC-ն գրում է, որ սեպտեմբերի 16-ին Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից արձակվել է Atlas V գաղտնի արբանյակակիր հրթիռը: Նախատեսվում է, որ այն ուղեծիր դուրս կբերի գաղտնի արբանյակ: Մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Նշվում է, որ ամերիկյան իշխանությունները պաշտոնական տեղեկություն չեն հրապարակել արբանյակի գործառույթների և հետազոտողների առջև դրված հանձնարարությունների մասին: Նշվում է, որ սարքը ստեղծվել է կառավարության պատվերով՝ Lockheed Martin ընկերության կողմից, որը ԱՄՆ ՊՆ գլխավոր կապալառուներից մեկն է: