Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:
Օբամեյանգը ստացել է 143 միավոր եւ քվեարկությունում հետ է թողել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեին (136) եւ անգլիական «Սուոնսիի» ու Գանայի հավաքականի հարձակվող Անդրե Այուին (112):
Օբամեյանգն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին: Նախորդ երեք տարիներին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յայա Տուրեն: