Հայաստանի հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
Սպորտ2016 թ. մայիսի վերջին և հունիսի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հանդիպումները կկրեն բարեգործական բնույթ:
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու ընկերական հանդիպում: Մարտի 24-ին Վարուժան Սուքիասյանի թիմը կհյուրընկալի Բելառուսի հավաքականին: