Յուրգեն Կլոպը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել Մարիո Գյոտցեին
Սպորտ«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է անգլիական թիմում տեսնել Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», հաղորդում էBild-ը:
«Բավարիան» պատրաստ է քննարկել Գյոտցեի տրանսֆերը՝ առնվազն 50 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում: Տեղափոխությունը հավանական է ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: