Արգենտինան ու Ուրուգվայը ցանկանում են համատեղ անցկացնել ԱԱ-2030-ը
ՍպորտԱրգենտինան ու Ուրուգվայը մտադիր են 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համատեղ հայտ ներկայացնել: Այդ մասին հայտարարել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, փոխանցում է Goal.com-ը:
Երկու երկրներն էլ ընդունել են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար: 1930-ին Ուրուգվայում անցկացվել է առաջին առաջնությունը, իսկ Արգենտինան կազմակերպել է 1978թ. աշխարհի առաջնությունը:
2018թ. աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանը, 2022-ինը՝ Քաթարը: