ՀՖՖ. Հայաստանի հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
ՍպորտՄայիսի վերջին և հունիսի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումները կկրեն բարեգործական բնույթ:
Նշենք, որ մարտի Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Բելառուսի ընտրանու հետ: