Կլոպը ցանկանում է Գյոտցեին տեսնել «Լիվերպուլում»
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Այս մասին տեղեկանում ենք «Bild»-ից:
Աղբյուրը գրում է, որ տեղափոխությունը կարող է կայանալ ոչ թե ձմեռային, այլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գյոտցեի համար «Բավարիան» պահանջում է 50 մլն եվրո: Անձամբ ֆուտբոլիստը, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հաջողությունների հասնել մյունխենյան ակումբի կազմում:
Հիշեցնենք նաև, որ Մարիո Գյոտցեն Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսսիայում»: