Զիդան. Ռոնալդուն «Ռեալի» սիրտն ու հոգին է
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է մեծ գումարի դիմաց վաճառել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Զիդանը նաև նշել է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբն ակտիվ չի լինի:
-Կրիշտիանուն պարզապես չի վաճառվում, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Քանի դեռ ես այստեղ եմ, Ռոնալդուն չի հեռանա:
Ես չեմ ցանկանում, որ հունվարին որևէ մեկը հեռանա և հույս ունեմ՝ նման բան չի լինի: Բացի այդ, ձեռքբերումներ չեմ ծրագրում: Լավ թիմ ունեմ և աշխատելու եմ այն ֆուտբոլիստների հետ, ովքեր արդեն կազմում են,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Marca»-ից: