Դոհա. Նադալը դուրս եկավ եզրափակիչ
ՍպորտATP վարկանիշային աղյուսակի հինգերորդ ռակետ Ռաֆայել Նադալը Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ տոնեց 94-րդ ռակետ Իլյա Մարչենկոյի նկատմամբ: 1 ժամ, 18 րոպե տևած խաղում Նադալը հաղթեց 6:3, 6:4 հաշվով:
Նադալի ակտիվում վեց էյս գրանցվեց, նա թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ և իրացրեց յոթ հնարավոր բրեյք-փոյնթերից երկուսը, իսկ Մարչենկոն մեկ կրկնակի սխալ թույլ տվեց և չկարողացավ իրացնել իր միակ բրեյք-փոյնթը:
Հավելենք, որ ATP-250 շարքի մրցաշարի եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցելու է Նովակ Ջոկովիչ-Թոմաշ Բերդիխ զույգի հաղթողի հետ: