Մարկոսը խզել է պայմանագիրն Ակտոբեի հետ՝ հրաժարվելով խոշոր գումարից
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sports.kz-ին տված հարցազրույցում պատմել է, որ այլեւս չի հանդիսանում ղազախական «Ակտոբեի» ֆուտբոլիստ։
«Հետեւում եմ այն ամենին, ինչ կատարվում է, եւ գիտեմ, որ ակումբի ղեկավարությունը բարձրաձայնել է պայմանագրի բոլոր մանրամասները։ Գիտեմ, թե ինչ են ասում երկրպագուները։ Ցանկանում եմ ասել, որ տեղափոխվել եմ «Ակտոբե» ոչ թե գումար վաստակելու, այլ խաղալու համար։ Այն ակումբում, որից տեղափոխվեցի այստեղ ավելի պակաս չէի վաստակում, եւ Ղազախստան տեղափոխվելուս նպատակը գումար վաստակելը չէր։ Կհասկանայի իմ հանդեպ հնչող դժգոհությունները, եթե միայն ես ղազախական ֆուտբոլում այդպիսի գումարներ վաստակեի։ Սակայն ՂՊԼ-ի բոլոր լավ լեգիոներները վաստակում են այդքան կամ էլ ավելին։
Կա եւս մեկ պահ. ամեն ինչ այնպես է մատուցվում, կարծես ակումբից հեռանում եմ ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն դա այդպես չէ։ Այստեղ ամեն ինչ դուրս գալիս էր եւ պատրաստ էի լուրջ զիջումների գնալ «Ակտոբեում» մնալու համար։ Սակայն ակումբի նոր ղեկավարությունն ունի իր փիլիսոփայությունը:
Դեռ ունեմ 12 ամսվա պայմանագիր, եւ եթե ցանկանամ, կմնամ եւ կստանամ հասանելիք գումարս։ Սակայն իմանալով, որ այդ գումարները վճարվում են երկրպագուների եւ քաղաքացիների գրպանից, համաձայնեցի խզել պայմանագիրս՝ ստանալով 75 օրվա փոխհատուցում՝ նոր ակումբ փնտրելու ժամանակի համար։ Մնացած 9.5 ամսվա գումարը 712.5 հազար դոլարի չափով նվիրում եմ երկրպագուներին եւ քաղաքի բնակիչներին։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ցանկանում եմ ներողություն խնդրել, եթե ինչ-որ բան չստացվեց, սակայն անում էինք հնարավոր ամն ինչ։ Հույս ունեմ, որ դեռ կստենվենք։ Ակտոբե, բոլորին սալամ»,- ասել է Մարկոս Պիզելին։