Սեպտեմբերի 14-ին համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը Skype-ի օգնությամբ ուղիղ եթերով հեռարձակում սեփական ինքնասպանությունը: Մինչ այդ Նովոդվինսկի բնակիչը մյուս օգտատերերից հարցրել է, թե ինչպես կարող է անել այնպես, որ բոլոր ցանկացողները հետևեն իր ինքնասպանությանը:
Տղամարդը հայտնել է, որ ինքնասպանություն է գործում, քանի որ իր կատարած աշխատանքի դիմաց քիչ գումար է ստանում, կինը հեռացել է իրենից` տանելով փոքրիկ երեխային, հարազատները առհասարակ չեն հետաքրքրվում իրենով, բացի դրանից էլ մեծ պարտքեր ունի: Հավելենք նաև, որ իրավապահ մարմինները դեռ ոչինչ չեն հայտնել այս դեպքի մասին: