Խաբի Ալոնսո. Գվարդիոլան լավագույն մարզիչն է, ում հետ երբևէ աշխատել եմ
Սպորտ«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի` ամռանը մյունխենյան ակումբից հեռանալու որոշումը:
Արդեն իմ թիմակիցներին պատմել եմ, թե որքան լավ մասնագետ է Անչելոտին («Բավարիայի» ապագա մարզիչը-խմբ.): Նա մեծագույն մարզիչ է, ով «Միլանի» ու «Ռեալի» հետ փայլուն հաջողությունների է հասել Չեմպիոնների լիգայում:
Ինչ վերաբերվում է Գվարդիոլայի հեռանալուն, ապա թիմում բոլորս ցանկանում էինք, որ նա մնա: Պեպը լավագույն մարզիչն է, ում հետ երբևէ աշխատել եմ»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը: