СЭ. Մովսիսյանը եւ Օզբիլիսը չեն մասնակցելու Սպարտակի առաջին հավաքին
ՍպորտԻնչպես հաղորդում է «Спорт Экспресс»-ը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը «Սպարտակի» հետ չեն մեկնելու ԱՄԷ-ում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքին, որը մեկնարկելու է հունվարի 16-ին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ թե Մովսիսյանը եւ թե Օզբիլիսը հեռանալու են մոսկովյան ակումբից:
Մովսիսյանը «Սպարտակում» է հանդես գալիս 2013 թվականից: Նա մասնակցել է 62 հանդիպման եւ դարձել 25 գոլի հեղինակ: Օզբիլիսը նույնպես 2013 թվականին է հայտնվել «Սպարտակում»: Մինչ այժմ մասնակցել է 35 հանդիպման եւ դարձել երեք գոլի հեղինակ: