Վենգեր. Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է Արսենալին
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խաղաոճը համապատասխանում է «զինագործներին»։ Իսպանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Գերմանիայից եւ կարիերան կշարունակի Անգլիայում։
«Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է «Արսենալին»։ Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը եւ կարիերայի զարգացման տեսությունը։ Չկա մի որոշակի ձեւ, յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի։ Ինձ համար ամենակարեւորն ակումբին լիովին հավատարիմ լինելն է։ Չեմ պատրաստվում եւս 20 տարի մարզել «Արսենալը»։
Գիտեմ մի բան. ով ինձնից հետո գլխավորի «Արսենալը» կժառանգի ուժեղ թիմ, ուժեղ խաղացողների եւ ֆինանսական լավ ցուցանիշների հետ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։