Կլոպը մտադիր է վերջին հնարավորությունը տալ Բալոտելիին
ՍպորտԻտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է առաջիկա օրերին վերադառնալ Անգլիա։
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բանակցել է իտալացի հարձակվողի հետ եւ մտադիր է նրան վերջին հնարավորությունը տալ։
Հիշեցնենք, որ Բալոտելիի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին»։ Նա պետք է միլանցիների կազմում վարձավճարով հանդես գար մինչեւ ամառ, սակայն կարող է ժամանակից շուտ վերադառնալ Լիվերպուլ։