Մեսսիի հետ-տրիկի շնորհիվ Բարսելոնան հաղթում է և վերադառնում առաջին հորիզոնական
ՍպորտԻսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տարել «Գրանադայի» նկատմամբ:
Առաջին անգամ կատալոնական թիմի մեկնարկային կազմում խաղացել է թիմի նորեկ Ալեյշ Վիդալը: «Սեւիլիայի» նախկին աջ եզրայինին 65-րդ րոպեին փոխարինել է Դանի Ալվեշը:
Հետ-տրիկի հեղինակ է դարձել Մեսսին՝ ստանալով Արդա Թուրանի և Լուիս Սուարեսի փոխանցումները, երրորդ գոլի ժամանակ արգենտինացին եզրափակել է Նեյմարի գրոհը, վերջինիս հարվածից հետո գնդակը դիպել է ուղղահայաց դարպասաձողին: Հանդիպման վերջակետը դրել է Նեյմարը, փոխանցումը կատարել է Ադրիանոն:
«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 4:0
Գոլերը՝ Մեսսի 8, 14,58, Նեյմար 83
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակել է 42 միավոր եւ վերադարձել առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Ատլետիկոյին»(39 միավոր): Երրորդ տեղում է «Ռեալը»(37 միավոր): «Գրանադան» 17 միավորով 17-րդ տեղում է: