Ռայո Վալեկանոն Օզբիլիսին վարձակալելու նոր առաջարկ է կատարել
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել իսպանական «Ռայո Վալեկանոյում»:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, մադրիդյան ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկ է կատարել: Կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնության հասնել 25-ամյա խաղացողի բարձր աշխատավարձի պատճառով, որն ըստ աղբյուրի տեղեկության տարեկան կազմում է 1,5 միլիոն եվրո:
Մոսկվացիների հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչ 2018 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին իսպանական ակումբն Օզբիլիսն վարձակալելու ևս մեկ առաջարկ էր կատարել:
Օզբիլիսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին: Այս ընթացքում «կարմրասպիտակների» կազմում կիսապաշտպանը մասնակցել է 38 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: