Մեսսին կարողանում է նման բան անել, երբ ցանկանում է. Լուիս Էնրիկե
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Պրիմերայի 19-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տարած 4։0 հաշվով հաղթանակը, որում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ձեւակերպել էր հեթ-տրիկ։
«Մեսսին ֆենոմեն է, խաղացող յուրահատուկ բնավորությամբ, որից այլեւս չի լինի։ Նա կարողանում է նման բան անել, երբ ցանկանում է եւ որքան ցանկանում է։ Հարկավոր է նշել թիմը, որը յուրաքանչյուր տարի օգնում է Լեոյին։ Նրան միայն հետաքրքրում են հաղթանակները եւ «Բարսելոնայի» հետ նվաճած տիտղոսները»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։