Մանչեսթեր Յունայթեդը 30 մլն ֆունտ է առաջարկում Վոլֆսբուրգի պաշտպանի համար
ՍպորտԳերմանական «Վոլֆսբուրգի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության կենտրոնում,- այդ մասին տեղեկացնում է «Telegraph»-ը։
Հաղորդվում է, որ մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 23-ամյա ֆուտբոլիստի միջոցով ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոդրիգեսի տրանսֆերի համար առաջարկում է 30 մլն ֆունտ ստերլինգ։
Նշենք, որ «Վոլֆսբուրգի» հետ պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին։