Դինամոյի առաջատարներից մեկը նոր պայմանագիր է կնքել մոսկվացիների հետ
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիր նախատեսված է մինչ 2019 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ Իոնովը «Դինամո» է տեղափոխվել 2013 թվականի օգոստոսի: Այս ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «կապտասպիտակների» 81 խաղի, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իոնովի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը»: