Մեսսին Աստծո կողմից ստեղծված հրաշք է. «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրան
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը պատմել է, թե ինչու է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նրան ցանկացել տեսնել թիմում։ Բացի այդ, նա գովեստի խոսքեր է ասել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։
«Մեսսիի նման ոչ ոքի չեմ տեսել։ Լեոն Աստծո կողմից ստեղծված հրաշք է։ Ինձ դուր է գալիս այն, ինչ նա անում է դաշտում։ Չեմ նախանձում Մեսսիին, ինձ պարզապես դուր է գալիս հետեւել նրան։
Լուիս Էնրիկեն ինձ ցանկանում էր թիմում տեսնել գնդակի համար պայքարելու, պայքարելու եւ հաղթելու ցանկության համար։ Նա ինքն է ինձ անվանել այդ պատճառները»,- Թուրանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։