Իրանցի դարպասապահը ձերբակալվել է առանց փարանջայի աղջիկների հետ լուսանկարի համար
ՍպորտԻրանի հավաքականի դարպասապահ Սոշա Մականին ձերբակալվել է:
Ինչպես հայտնում է «Radio Free Europe»-ը, Մականիի ձերբակալության պատճառն այն է, որ վերջինս լուսանկարվել է աղջիկների հետ, որոնք եղել են առանց փարաջայի: Նշվում է, որ խաղացողի դեմ վճիռը կայացվել է հունվարի 4-ին:
Աղբյուրը հաղորդել է, որ հետաքննության ընթացքում Մականին լինելու է կալանավայրում: 29-ամյա դարպասապահը հանդես է գալիս «Պերսեպոլիսում»: