Մովսիսյանի գործակալը հաստատել է. Ռեալ Սոլթ Լեյկը եւ Սպարտակը բանակցում են
ՍպորտՀայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ MLS, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան: Մովսիսյանը 2006-2007 թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյկում»: Հենց վերջինս էլ ցանկանում է պայմանագիր կնքել Մովսիսյանի հետ:
«The Salt Lake Tribune»-ի հետ զրույցում Մովսիսյանի գործակալը՝ Պատրիկ Մաքեյբը, հաստատել է, որ այժմ «Սպարտակը» եւ «Ռեալ Սոլթ Լեյկը» բանակցում են, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Նշենք, որ օրերս ռուսական մամուլում լուրեր են տարածվել, որ Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը չեն մեկնելու «Սպարտակի» ուսումնամարզական արտագնա հավաքին, որը մեկնարկելու է հունվարի 16-ին:
Ավելացնենք, որ Մովսիսյանը 2010 թվականի է տեղափոխվել Եվրոպա. 2010/11 թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել «Ռանդերսում», 2011/12թթ. մրցաշրջանում՝ «Կրասնոդարում», իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Սպարտակ», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 62 խաղի՝ դառնալով 25 գոլի հեղինակ: