Գյունդողանը չի բացառել, որ կհեռանա Բորուսիայից
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Նա նշել է, որ դեռ չի կայացրել դորտմունդցիների հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ վերջնական որոշում։
«Դեռ չեմ կողնորոշվել ապագային վերաբերյալ։ Բնական է, որ ամեն ինչ պետք է լավ մտածված լինի՝ պրոֆեսիոնալ կարիերան սահմանափակ է ժամանակով։ Եթե անկեղծ լինեմ, ապա հարցը շարունակում է բաց մնալ»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է «Bild»-ը։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը։