Պույոլ. Անարդար կլինի, եթե Մեսին չստանա 5-րդ «Ոսկե գնդակը»
ՍպորտՀսկայական անակնկալ ու անարդարություն կլինի, եթե Լիոնել Մեսին չստանա «Ոսկե գնդակը», ասել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը:
«Զարգացման ու խաղի կատարելագործման ձգտումը ամենալավն է, որ ունի Մեսին: Այժմ նա ամենակատարյալ խաղացողն է, բայց նրա համար սահմաններ չկան: Հինգ մրցանակը քիչ է Մեսիի համար»,- Պույոլի խոսքը մեջբերում է AS-ը:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը հունվարի 11-ին է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը հավակնում են նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը: