«Միկա»-ն ստուգողական խաղ է անցկացնելու Տուլայի «Արսենալ»-ի հետ
ՍպորտԵրևանի «Միկա»-ն հունվարի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի Տուլայի «Արսենալ»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է Տուլայի ակումբի պաշտոբնական կայքը: Նշվում է, որ թիմը հունվարի 14-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Մոսկվայում, որի շրջանակներում անցկաց նելու է ստուգողական հանդիպում երևանյան ակումբի հետ:
Հայտնի է, որ «Միկա»-ում տեղի են ունենալու մարզչական փոփոխություններ: Դեռևս նախորդ տարեվերջին թիմը խզել էր պայմանագիրը գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի հետ, իսկ ակումբի պատվավոր նախագահ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ գլխավոր մարզչի հարցում հստակություն կլինի հունվարին: Ամենայն հավանականությամբ, թիմը կգլխավորի արտասահմանցի մասնագետ: