Հայաստանի հավաքականը մարզվում է Ծաղկաձորում
ՍպորտՍպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
«Հավաքի հիմնական ուղղվածությունը ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունն է: Մարմնամարզիկների համար սա երկրորդ հավաքն է, որ երբեւէ անցկացրել ենք Հայաստանում: Փորձը ցույց տվեց, որ հավաքը դրական ազդեցություն ունեցավ մարզիկների վրա: Նախորդ անգամ մեզ համար նորություն էր այսպիսի հավաք անցկացնելը, այդ պատճառով ծրագրային բացեր կային: Այս տարի ծրագիրը բարդացրել ենք: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Ընդգրկել ենք նաեւ չորս երիտասարդ մարզիկների, ովքեր փոխարինվելու են հաջորդ շաբաթ՝ տեղը զիջելով մյուս մարզիկներին»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-իկայքը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 10-ին եւ կավարտվի հունվարի 24-ին: