ՌԻԱ Նովոստին գրում է, որ Ճապոնիան ևս կհրապարակի այն անձանց ու կազմակերպությունների ցուցակը, որոնց դեմ, ուկրաինական իրավիճակով պայմանավորված, պատժամիջոցներ ներդնելու որոշում է ընդունվել: «Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված՝ մեր երկիրը նոր միջոցառումներ է ներդրել: Առաջին, կսառեցվեն այն անձանց եւ կազմակերպությունների ակտիվները, ովքեր անմիջական կապ ունեն Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու եւ Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունցաման հետ: Երկրորդ. մեր երկիրը համաձայնեցնում է Ռուսաստանում նոր նախագծերի վերաբերյալ իր գործողությունները Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի ուղիով, ինչպես դա արեց Եվրամիությունը: Երրորդ, մեր երկրի դիրքորոշումից ելնելով՝ այն, որ մենք չենք կարող ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, սահմանափակումներ կդրվեն Ղրիմից ներմուծվող ապրանքների նկատմամբ», – ասել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգանը: