Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան


Տղամարդկանց 15 տիպ, որոնք արժանի չեն քո ուշադրությանը (լուսանկարներ)

Lifestyle

Աղջիկնե՛ր, նայեք այս ցուցակն ու մեկընդմիշտ հիշեք. մի վատնեք ձեր ժամանակը տղամարդկանց նկարագրված տիպերի հետ, որովհետև նմաններն արժանի չեն ձեր ուշադրությանը ոչ մի վայրկյան։

1. Վատ տղա

Անուղղելի ըմբոստ, հավերժ դեռահաս, ով մշտապես ռիսկի է դիմում ու խախտում է բոլոր հնարավոր ու անհնար կանոնները։ Նման տղաների բացասական ազդեցության տակ կարող է ընկնել ցանկացած աղջիկ։ Խնդիրները (այդ թվում նաև օրենքի հետ) սկսվում են այն պահից, երբ կրակի հետ խաղը ձգձգվում է, իսկ նրա ազատատենչությունը վեր է ածվում ուրիշ մարդկանց հետ ապրելու կարողության իսպառ բացակայությամբ։

2. Ծույլ

Նրա ամենօրյա երթուղին է բազմոց-համակարգիչ-սառնարան ու հակառակը։ Նա կարող է էքսցենտրիկ ու հմայիչ թվալ, նույնիսկ ծանոթների ու ընկերուհիների նախազգուշացումներից հետո։ «Ալարկոտություն» բառը Ձեր մտքին չի՞ գալիս։ Այդ դեպքում մտածեք, թե տեսականորեն ինչ տեղ է հատկացված Ձեզ այդ երթուղում, որովհետև նրա երթուղին դժվար թե փոխվի։

3. Զոհ

Անախորժություններ լինում են ցանկացածի հետ, բայց, չգիտես ինչու, հենց նրա հետ եք Դուք պարբերաբար հայտնվում փրկիչի, բուժքրոջ ու լացելու բարձի կարգավիճակում։ Այո՛, ուրիշներին օգնելը շատ ազնիվ բան է, բայց հնարավոր է, որ նա պարզապես չգիտի այլ եղանակ՝ ուշադրությունն իր վրա գրավելու համար։ Ամենայն հավանականությամբ, այսպիսի տղամարդը կփորձի մանիպուլացնել Ձեզ։

4. Աշխատամոլ

Սա հավերժ զոհի ևս մի տարատեսակ է. նա տքնում է առավոտից երեկո, իսկ աշխատավայրում մշտապես դեդլայնից հետ է ընկնում ու խառնաշփոթի մեջ է։ Ընդ որում, այս ողջ վազվզոցը չի նշանակում, որ նա ֆինանսական առումով տպավորիչ արդյունքների է հասնում։ Սակայն անգամ եթե հասնում է, ապա նա երբեք բավական ժամանակ չունի, որպեսզի վայելի իր տանջանքների պտուղները։ Եթե Դուք ցանկանում եք դառնալ նման տղամարդու կողակից, ապա դատապարտված եք մշտապես մրցակցել նրա աշխատանքի հետ ու սիրել միայնությունը, որովհետև դժվար թե ունենաք ռոմանտիկ հանգստյան օրեր։ Չի բացառվում, որ աշխատասենյակը նրա համար ծառայում է որպես ապաստարան կյանքից, որտեղ էլ նա գտնում է իր համար նորմալ մտերմիկ հարաբերություններ։

5. Բամբասկոտ

Հաճախ նա նաև սուտասան է։ Եթե նա ի զորու է այդպիսի մեծ հաճույքով վերապատմել տարատեսակ բամբասանքներ այլոց մասին, ապա պատկերացրեք, թե ինչեր նա կպատմի Ձեր մասին։

6. Ավտորիտար

Ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ինչով հետաքրքրվել, ինչ ուտել ու ինչ խմել, ում հետ շփվել, ինչ հագնել, ինչպես սանրվել ու ինչպիսի շպար օգտագործել... Այս բոլոր հարցերում տեղին է միայն բարեկիրթ խորհուրդը, այն էլ մի դեպքում՝ եթե Դուք դրա մասին ինքներդ եք խնդրել։ Մնացած բոլոր խորհուրդները պետք է հուշեն, որ գործ ունեք բռնակալի հետ։

7. Առանց անցյալի

Դուք ոչինչ չգիտեք նրա ընտանիքի մասին, երբեք չեք հանդիպել նրա ընկերներին ու ոչինչ չեք իմանում նրա կոլեգաների մասին։ Այդ դեպքում «խորհրդավոր անծանոթը» լավ կլինի, որ անծանոթ էլ մնա, որովհետև անցյալ չունեցող մարդու հետ հարաբերություններն ամենայն հավանականությամբ առանց երջանիկ ապագայի կթողնեն Ձեզ։

8. Նարցիս

Նա մշտապես տենչում է ուշադրություն ու հիացմունք, որտեղ էլ որ լինի։ Նա կարող է իր վրա մեկ լիտր օծանելիք լցնել, իսկ հայելու մոտով անցնելիս մշտապես հիացած կնայի իր արտացոլանքին։ Նա հաճախ թույլ չի տալիս խոսել ուրիշներին, անդադար կատակում է ու հաճախ՝ ոչ այնքան հաջող, ինչպես նաև բարկանում է, երբ ոչ ոք չի ծիծաղում իր կատակների վրա։ Նա կարող է դրսևորել շարմ ու համառություն, լինել Ձեզ հետ ուշադիր ու նրբանկատ, սակայն նրա ուշադրության գլխավոր թիրախը երբեք Դուք չեք լինի, այլ հենց ինքը՝ միակն ու անկրկնելին։

9. Մամայի բալա

Իհարկե անչափ հուզիչ է, երբ նա անդադար հոգում է մոր առողջության մասին ու կարող է սխրանք գործել, որպեսզի ի կատար ածի մոր ցանկացած ցանկություն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա գնահատում է ընտանեկան կապերը։ Մի՛ օգևորվեք, որովհետև նման տղամարդը եթե ինչ-որ կին է փնտրում, ապա դա ոչ թե սիրելի կին է, այլ հոգատար դայակ իր համար, օրինակ՝ ի դեմս Ձեզ։

10. Ձեր նախկինի նմանակ

Որքան էլ հերքեք դա, ամեն նոր ընկերոջ մեջ Դուք սկսում եք տեսնել նախկինի հետ նմանություններ։ Գուցե ա՞յս անգամ սիրավեպը հաջող ավարտ ունենա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, և ամենայն հավանականությամբ խնդիրը թաքնված է Ձեր անգիտակցականում, ինչի արդյունքում Դուք ամեն անգամ նույն սխալներն եք կրկնում։ Հենց այդ խնդրով էլ պետք է զբաղվել ի սկզբանե, նոր միան ընտրություն կատարել։

11. Դրամատիկական թատրոնի դերասան

Ո՛չ, խոսքը մասնագիտության մասին չէ, չնայած որ նրա բուռն էմոցիաները հրաշալի կդիտվեին էկրանից ու բեմի վրա։ Հարցն այն է, որ նա ցանկացած փոքր բանից կարող է մեծ խնդիր սարքել ու պարբերաբար կրկնում է այդ հնարքը։ Բնականաբար, շրջապատի առաջին արձաագանքը նրան հանգստացնելն ու համոզելն է, բայց դա մեծ ջանքեր է պահանջում։ Զգույշ եղեք, որովհետև «արտիստը» հենց այդ ուժերով է սնվում։

12. Ապոլոն

Այս գեղեցկադեմ ատլետն իրականում նարցիսի մեկ այլ տարատեսակ է, ով շեղված է իր ֆիզիկական առավելությունների վրա։ Կազմվածքը, ժպիտը, մազերն ու ատամները. այս ամենը նրա մոտ պետք է անթերի լինի, ու նա անդադար հոգ է տանում դրա մասին։ Դուք էլ ստիպված կլինեք հոգ տանել այն մասին, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, եթե ուզում եք միասին լինել։ Կողմնակի էֆեկտը նման տղամարդու հետ հարաբերություններ ունենալիս կայանում է նրանում, որ Ձեր մեջ աստիճանաբար առաջանում են բարդույթներ՝ կապված սեփական արտաքին տեսքի հետ։

13. Անորսալի որսորդ

Նա վարպետորեն ֆլիրտ է անում բոլորի հետ, բայց ոչ մեկին շատ մոտ չի թողնում։ Իրականում, նա շատ է վախենում բացահայտել իր զգացմունքներն ու պատասխանատվություն ստանձնել հարաբերություններում։ Ձեզ համար նման խաղը կարող է իմաստավորված լինել միայն մեկ դեպքում. եթե Ձեզ դուր է գալիս լինել որսի կարգավիճակում։

14. Ընտանեկան

Ամուսնացած տղամարդը միշտ չէ, որ անհույս ախտորոշում է, սակայն զգուշացեք մանիպուլացնող տղամարդկանցից։ Եթե նա հանգամանալից ապացուցի Ձեզ, որ «այնտեղ» էլ զգացմունքներ չի թողել, որ նա տառապում ու կարոտում է, բայց միևնույն ժամանակ հազար ու մի պատճառ է գտնում, թե ինչու չի փոխում ստեղծված կացությունը, ապա վստահ եղեք մի բանում. նա երբեք ու ոչինչ չի էլ փոխելու։

15. Ժլատ

Փողով սեր չես գնի, սակայն փոխհարաբերությունները մարդու ու փողի միջև շատ բան կարող է պատմել նրա առավելությունների ու թերությունների մասին։ Սա շատ նուրբ պահ է. եթե Դուք իրոք անշահախնդիր եք, բայց փողի պատճառով մշտապես կարմրում եք նրա կողքին, ապա ամենայն հավանականությամբ հարաբերություններում ի հայտ կգան շատ ավելի լուրջ խնդիրներ։

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել