Մահացել է Եվրոպայի շախմատի բազմակի չեմպիոն Իվան Բուկաշինը
ՍպորտՌուսաստանի եւ Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունների բազմակի չեմպիոն Իվան Բուկաշինը մահացել է 21 տարեկան հասակում:
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախնական վարկածով, երիտասարդ շախմատիստի մահվան պատճառ է հանդիսացել ինսուլտը: Ծնունդով Տալյատիից շախմատիստը 2015 թ-ին հաղթել էր Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում եւ նվաճել առաջնությունը: Բուկաշինը համարվում էր Ռուսաստանի ամենահեռանկարային շախմատիստը: