Արմեն Սանամյանը համալրել է «Ալաշկերտ»-ի մարզչական կազմը
ՍպորտԱրմեն Սանամյանը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտ»-ի հետ և համալրել ակումբի մարզչական կազմը:
Ինչպես տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, 50-ամյա մասնագետը մարզչական «Pro» կարգ ունի և 2013 թվականին աշխատել է «Ալաշկերտ»-ում:
Արմեն Սանամյանն «Ալաշկերտ»-ից հեռանալուց հետո աշխատել է Լիբանանի «Նեժմեհ» ակումբում որպես գործադիր տնօրեն: Այդ ընթացքում «Նեժմեհ»-ը նախ դարձել է Լիբանանի չեմպիոն, ապա բրոնզե մեդալակիր: