Հայ ըմբիշները կմասնակցեն Թախտի 36-րդ մրցաշարին
ՍպորտԹեհրանում հունվարի 14-15-ն անցկացվող Թախտի 36-րդ մրցաշարին Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի ՀՀ ազատ ոճի ըմբիշներ, ազգային հավաքականի 3-րդ համարի տակ հանդես եկող, Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը (երկուսն էլ 57 կգ քաշայիններ), Արտակ Հովհաննիսյանը, Աշոտ Վելիցյանը ( 61 կգ ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը( 65 կգ քաշայիններ ),Պողոս Թադեւոսյանը ( 70 կգ), եւ Սուրեն Խաչատրյանը (74 կգ ) :
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, հունվարի 14-ին կկայանա 65, 70, 97, 125 կգ քաշային կարգերի նախնական եւ սփոփիչ փուլերի գոտեմարտը: Նույն օրը կկայանա հուշամրցաշարի բացման արարողությունը: Այնուհետեւ կանցկացվեն 65կգ. 70կգ, 97 կգեւ 125 կգ քաշային կարգերի եզրափակիչները եւ փակման արարողությունը:
Թախտի գավաթի 36-րդ խաղարկությունում մրցանակային են 1-6 –րդ տեղերը: Առաջին տեղը զբաղեցնողը կստանա 3000, 2-րդը2500, 3-րդ 2000, 4-րդ 1500, 5-րդը 1000, 6-րդը 500 դոլար պարգեվավճար: Նշենք նաեւ եր 90+ կգ քաշային կարգում լավագույն ըմբիշին կհանձնվի 5000 դոլար հատուկ մրցանակ: