Գաել Անդոնյանը Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է
ՍպորտFrance Football-ի վարկածով Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Դիժոնի» -ի պաշտպան Գաել Անդոնյանն ընդգրկվել է Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հայազգի 20-ամյա ֆուտբոլիստը նաեւ ֆրանսիական La Ligue2.fr-ի վարկածով ճանաչվել է ֆրանսիական «Լիգա-2»-ի 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Նյորի» դեմ արտագնա խաղում Անդոնյանը դուբլի հեղինակ է դարձել եւ փրկել հավաքականին պարտությունից: Մինչեւ 2018 թ-ը ֆրանսիական Մարսելի հետ պայմանագիր ունեցող Գաել Անդոնյանը վարձակալական հիմունքներով խաղում է «Դիժոնում»: