«Բավարիան» չի ցանկացել Բրույնեի համար 50 մլն եվրո վճարել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեի գործակալ Պատրիկ Դե Կոստերը պատմել է, որ բելգիացի ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգից» «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել:
-Նախքան «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը Քևինը «Բավարիա» տեղափոխության հարցում համաձայնություն էր ձեռք բերել Ռումենիգեի հետ, սակայն մյունխենցիները պատրաստ չէին 50 մլն եվրո վճարել: Անգլիացիները 74 մլն եվրո վճարեցին... Համոզված եմ՝ եթե «Բավարիան» ժլատություն չաներ, Քևինը հիմա այնտեղ կխաղար,-գործակալի խոսքը մեջբերված է «Le Vif»-ից: