«Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն զրկվել են առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չեն կարողանա նոր խաղացողների գրանցել:
Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, ՖԻՖԱ-ն ակումբներին պատժել է մինչև 18 տարեկան ֆուտբոլիստներ ձեռք բերելու ընթացքում գրանցված խախտումների համար:
Նշվում է, որ մադրիդյան ակումբները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, որն ավարտվում է հունվարի վերջին ևս չեն կարողանա նոր խաղացողների ձեռք բերել: Թիմերը նոր ֆուտբոլիսներ գրանցելու իրավունք չեն ունենա նաև 2016թ. ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում:
ՖԻՖԱ-ն մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների ձեռքբերման պայմանները խախտելու համար պատժել էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ին, որը ևս երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստների գրանցելու իրավունքից զրկված էր: «Բարսելոնա»-ի նկատմամբ պատժի ժամկետն արդեն սպառվել է: