Հենրիխ Մխիթարյանը դեռ լիովին չի բացահայտել իր տաղանդը. Թոմաս Տուխել
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովեստի խոսքեր է հնչեցրել Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Թոմաս Տուխելը նկատել է, որ Մխիթարյանի նման ֆուտ բոլիստ ունենալու մասին կարելի է միայն երազել:
«Հենրիխը օրինակ է ծառայում բոլորին: Ինձ համար մեծ պատիվ է նման ֆուտբոլիստի մարզելը: Ես ամեն օր սովորում եմ նրանից: Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և ես կարող եմ ասել, որ նա դեռ լիովին չի բացահայտել իր տաղանդը: Բացի այդ, նա յուրահատուկ, նուրբ ու զգայուն անձնավորություն է»,- ասել է Տուխելը: