«Սպարտակը» ու «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում
ՍպորտՄոսկովյան «Սպարտակ» եւ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբները համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում: Արմենպրեսի հաղորդմամբ, մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալու «Ռեալ Սոլթ Լեյքում» մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Հայ հարձակվողը 2013 թվականի մարտից «Սպարտակի» կազմում մասնակցել է 66 հանդիպման եւ դարձել 27 գոլի հեղինակ:
Մովսիսյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ԱՄՆ-ում: 2006-2007 թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյքում»: