«Միկա»-ում փորձաշրջան կանցնեն կոտդիվուարցի ֆուտբոլիստներ
ՍպորտԵրևանի «Միկա»-ն վերադարձել է արձակուրդից և մարզվում է ակումբի մարզաբազայում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց երևանյան ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրո սյանը, թիմում փորձաշրջան են անցնում տեղացի մի քանի ֆուտբոլիստներ: Թիմի մարզումներին Կոտ դ'Իվուարից շուտով կմիանան 2 սևամորթ ֆուտբոլիստներ։ Աշխատանքներ են տարվում ևս 3 արտասահմանցի խաղացող հրավիրելու կապակցությամբ, որոնց փաստաթղթերի հետ կապված հարցերն ընթացքի մեջ են։
Հունվարի վերջին «Միկա»-ն նախատեսել է արտասահմանյան մարզահավաք. թիմը 10 օրով կուղևորվի Վրաստան, այնուհետև կվերադառնա Հայաստան։ Ակումբը նախատեսել էր մեկ հավաք ևս, այս անգամ՝ Կիպրոսում, սակայն այդ հարցով որոշակի խնդիրներ կան։