Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Դուբայ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ չի մեկնել Դուբայ ուսումնամարզական հավաքի: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ վկայակոչելով մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը,Օզբիլիսը Կիրիլ Կոմբարովի հետ մնացել է Մոսկվայում և կմարզվի թիմի երկրորդ կազմի հետ:
Ամենայն հավանականությամբ, Օզբիլիսը հեռանալու է «Սպարտակ»-ից: Լուրեր են տարածվել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են հոլանդական և ամերիկյան թիմեր, սակայն հավանական է, որ Արասը վարձավճարով կտեղափոխվի իսպանական «Ռայո Վալեկանո»: